Սենսացիա. Վրաստանի ֆուտբոլի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Վրաստանի հավաքականը Եվրոպայիառաջնության խմբային փուլի վճռորոշխաղում 2։0 հաշվով հաղթեցՊորտուգալիային։

Երկրորդ րոպեին Վրաստանի հավաքականի հարձակվող Խվիչա Կվարացխելիան բացեց խաղի հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում Ժորժ Միկաուտաձեն խփեց երկրորդ գնդակը՝ 11-մետրանոցից։


Այսպիսով, Վրաստանի հավաքականը, առաջին անգամ մասնակցելով Եվրոպայի առաջնությանը, դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ։


1/8 եզրափակչում Վրաստանի մրցակիցը կլինի Իսպանիայի հավաքականը։ Հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ հունիսի 30-ին, Քյոլնում։